ԱՄՆ-ն եւ դաշնակիցները քննարկում են Ուկրաինայի ՌՕՈւ-ի ուսուցման հնարավորությունը։ Այս մասին Reuters-ին ասել է ԱՄՆ ՌՕՈւ շտաբի պետ Չառլզ Բռաունը։

Ուկրաինան ցանկանում է ամերիկյան կործանիչներ ձեռք բերել։

Բռաունը խոստովանել է, որ ԱՄՆ զինված ուժերը եւ նրա դաշնակիցները քննարկում են այդ հարցը։

Նրա խոսքով՝ երկարաժամկետ ծրագիր է պետք։

Բռաունը հրաժարվել է պատասխանել ժամկետների մասին հարցին։

Բռաունն ասել է, որ Ուկրաինան կարող է դիմել ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին, որոնք սովետական դարաշրջանից արեւմտյան համակարգերի անցման փորձ ունեն։