Թբիլիսիում մայիսի 26-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնակիցը` Նինո Բուրջանաձեի թիկնազորի ավտոմեքենաներից մեկի վարորդը` Շաքրիա Զուրաշվիլին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման:
Զուրաշվիլին դատապարտվել է Վրաստանի ՔՕ 2-րդ մասի 353 եւ 3-րդ մասի 117 հոդվածներով նախատեսված մեղադրանքով, հաղորդում է «Գրուզյա օնլայնը»:
Խոսքը Ռուսթավելի պողոտայում մայիսի 26-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին է, երբ ցրվել էր ընդդիմության բողոքի ակցիան: ՆԳՆ հայտարարությամբ, «Դեմոկրատական շարժում` միացյալ Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բորջանաձեի թիկնազորը վրաերթի է ենթարկել իրավապահ մարմինների աշխատակցին, ով տեղում մահացել էր: Ինչ վերաբերում է միջադեպի առթիվ ձերբակալված 5 անձանց, ապա նրանցից 4-ը դատապարտվել են 3-ից 4 տարվա ազատազրկման, իսկ 5-րդի դատական գործը դեռ շարունակվում է:




























