Միացյալ Նահանգները չորս լրացուցիչ բարձր շարժունակության հրետանային հրթիռային համալիրներ (HIMARS) կուղարկի Ուկրաինա: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, փոխանցում է Reuters-ը։
«Մենք կշարունակենք նորարարական միջոցներ գտնել՝ մեր երկարաժամկետ աջակցությունն Ուկրաինայի Զինված ուժերին ապահովելու համար, եւ մենք կադապտացնենք մեր օգնությունը՝ երաշխավորելու համար, որ Ուկրաինան տեխնոլոգիաներ, զինամթերք եւ մաքուր կրակային հզորություն ունի ինքնապաշտպանության համար»,- ասել է Օսթինն Ուկրաինայի դաշնակիցների հետ վիրտուալ հանդիպման սկզբում:





























