Անկարայում Գերմանիայի դեսպան Յուրգեն Շուլցին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ կապված Շտուտգարտում գլխավոր հյուպատոսի մեքենայի հրկիզման հետ։
«Հիշեցնելով թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունների եւ այլ ներկայացուցչությունների վրա հարձակումների աճի միտումը՝ ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, եւ վնասները պետք է փոխհատուցվեն դիվանագիտական կանոններին համապատասխան։ Շուլցի հետ հանդիպման ժամանակ նախարարությունը խնդրել է նաեւ վերագնահատել Գերմանիայի կողմից թուրքական դիվանագիտական ներկայացուցչություններին տրամադրվող անվտանգությունը։
Թուրքիան մտավախություն ունի, որ Գերմանիայում, որտեղ ապրում է ավելի քան 4 միլիոն թուրք, այլատյացության եւ իսլամաֆոբիայի աճը թուրքական գրասենյակների, մզկիթների եւ մարդկանց վրա հարձակումների հիմնական պատճառն է»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։





























