Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը կմեկնի Ադրբեջան՝ խնդրելու լրացուցիչ գազ մատակարարել, հաղորդում է ԱՊԱ-ն։
«Գազի ճգնաժամը տեղի է ունեցել ամբողջ Եվրոպայում։ Ուստի ես մտադիր եմ առաջիկա օրերին այցելել Ադրբեջան։ Մենք կշարունակենք քննարկումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ գազի մատակարարումների ավելացման հարցի շուրջ»,-ասել է Պետկովը։





























