Հարավային Կորեան կգնի եւս 20 ամերիկյան F-35A կործանիչ՝ իր FX նախագծի շրջանակներում, որի նպատակը 2023-2028 թվականներին արտասահմանյան անտեսանելի կործանիչների ձեռքբերումն է, գրում է Defense News-ը։
Պաշտպանական գնումների ազգային ծրագրի խթանման կոմիտեն, որը նախագահում է պաշտպանության նախարար Ջոն Սուպ Լին, պաշտոնապես որոշում է կայացրել 3,9 տրիլիոն կորեական վոնի (մոտ 3 միլիարդ դոլար) 20 լրացուցիչ F-35A գնելու մասին: Հարավային Կորեան նախատեսում է դրանք ձեռք բերել մինչեւ 2028 թվականը։
Այսպիսով, ռազմաօդային ուժերն ընդհանուր առմամբ 60 հատ F-35A կունենան, քանի որ զինվորականներն արդեն շահագործում են 40-ը։
Հարավային Կորեայի կառավարությունն ու զինվորականները ծրագրում են այս տարի ավարտել տեխնիկատնտեսական հիմնավորումը եւ հաջորդ տարվա սկզբին գնումների կոնկրետ պլան մշակել:





























