Մեծ Բրիտանիան տասնյակ հազարավոր հրետանի եւ ավելի քան 1600 հակատանկային միջոցներ կուղարկի Ուկրաինա:

Փաթեթը 50.000 հրետանային արկ, հակամարտկոցային ռադիոտեղորոշիչ համակարգեր եւ հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր կներառի, հայտնել է պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, փոխանցում է The Telelegraph-ը:

Անցյալ ամիս պաշտոնը լքած վարչապետ Բորիս Ջոնսոնը եւս 1 միլիարդ ֆունտ ստերլինգի ռազմական աջակցություն էր խոստացել Կիեւին, ինչը պատերազմից ի վեր Միացյալ Թագավորության ընդհանուր օգնությունը 2.3 միլիարդ ֆունտի հասցրեց: