Ռուսաստանի Ռոստովի մարզում ապրող ընտանիքը, ուր 15 տարի է` երեխա չէր ծնվում, միանգամից բազմազավակ է դարձել: Այդ հարցում նրանց օգնել են Հայաստանի լավագույն հիվանդանոցի բժիշկները:

Տարիներ շարունակ 43-ամյա Վակիլ Կալոյեւը` իր 33-ամյա կնոջ` Աննայի հետ, խորհրդակցել են բժիշկների հետ, այցելել բազմաթիվ հիվանդանոցներ, աղոթել, դիմել գուշակներին եւ հոգեբաններին:Բայց բոլորը միաբերան պնդել են, որ նրանք երբեք երեխա չեն ունենա: Բայց սիրող ամուսինները չեն հանձնվել: Ի վերջո, նրանք որոշեցին դիմել փոխնակ մայրության: Այս մասին օգոստոսի 18-ին հաղորդել է Твой день-ը:

«Մենք գնացինք մի շատ լավ հիվանդանոց Հայաստանում»,- պատմել է ընտանիքի հայրը, - «Այնտեղ մասնագետները ընտրել են փոխնակ մոր, իսկ բժիշկը Աննային անսպասելիորեն խորհուրդ է տվել փորձել արհեստական սեղմնավորումը: Մենք որոշեցինք անել եւ մեկը, եւ մյուսը, որպեսզի նրանք համոզված լինեն»:

Կալոյեւները ռիսկի են դիմել, իսկ որոշ ժամանակ անց իմացել են, որ Աննան երկվորյակի է սպասում, իսկ փոխնակ մայրը` եռյակի:

Ի դեպ, թանկարժեք վիրահատությունը բժիշկը «նվիրել է» ընտանիքին` հաշվի առնելով, որ նրանք երազում էին երեխա ունենալու մասին:

Ծնողները չեն կարողանում հավատալ իրենց երջանկությանը: Նրանք ունեն երկու որդի` Օլեգը եւ Բորիսը եւ երեք դուստր` Քրիստինան, Միլենան եւ Ելենան: