Ստամբուլում այսօր հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի խորհրդարանների նախագահներ Մուստաֆա Շենթոփի, Ռաջա Պերվազ Աշրաֆի եւ Սահիբա Գաֆարովայի երկրորդ եռակողմ հանդիպումը:
Օրենսդիր մարմինների ղեկավարները մտադիր են շարունակել շփումներն ու համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Սենթոփը՝Ադրբեջանի, Պակիստանի եւ Թուրքիայի խորհրդարանների նախագահների երկրորդ եռակողմ հանդիպման բացման արարողության ընթացքում եւ երեք օետություններն անվանել «իսլամական աշխարհի երեք առաջատար ժողովրդավարությունները»:
Թուրքիայի օրենսդիր մարմնի ղեկավարն ասել է, որ պատմությունը ներկայումս շրջադարձային է՝ շեշտելով, որ 20-րդ դարի պատերազմների, հակամարտությունների ու ջարդերի ֆոնին նախկինում ձեւավորված քաղաքական, իրավական ու տնտեսական հավասարակշռությունը խախտվել է:





























