Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Թբիլիսի կատարած երկօրյա այցի շրջանակներում հանդիպել է Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի հետ, հայտնում է АПА լրատվականը:

Լրատվականը նշել է, որ վրաց պատրիարքարանում կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների կրոնական եւ մշակութային կապերը՝ շեշտելով, որ Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ բարիդրացիական հարաբերություններ են եղել դարեր շարունակ, եւ երկու պետությունների ժողովուրդները պատմականորեն ապրել են ամուր բարեկամական հարաբերություններ։

Հանդիպմանը ներկա են եղել Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆայիգ Գուլիեւը եւ դեսպանատան աշխատակիցները: