Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան ցրել է խորհրդարանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Իտալիայի նախագահի պաշտոնական կայքը:

«Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան, լսելով խորհրդարանի երկու պալատների նախագահներին, Սահմանադրության 88-րդ հոդվածի համաձայն, հրամանագիր է ստորագրել Հանրապետության Սենատը եւ Պատգամավորների պալատը ցրելու մասին, որը ստորագրվել է վարչապետի կողմից։ Լուծարման մասին հրամանագիրը Հանրապետության Սենատի եւ Պատգամավորների պալատի նախագահներին կհանձնի նախագահականի գլխավոր քարտուղար Ուգո Զամպետին»,- ասված է կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրաժարականի մասին հայտարարել էր Իտալիայի վարչապետ մարիո Դրագին, ինչին ի պատասխան Նախագահը խնդրել էր ստանձնել ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները: