ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դիտարկում է ապագայում Ուկրաինա կործանիչներ ուղարկելու հարցը։ Այս մասին լրագրողներին ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքով, Բայդենի վարչակազմը Ուկրաինային ինքնաթիռների հնարավոր մատակարարման հնարավորության նախնական ուսումնասիրություններ է կատարում։ Նա նշել է, որ այս քայլը մոտ ապագայում չի իրականացվի։