Իրաքյան «Աբու Գրեյբ» բանտի վերակացուները կարող էին գարշելի ոչխարներ չլինել, ինչպիսին նրանց պատկերացնում էր ԱՄՆ Պնախարարությունը։ Այս մասին հայտարարել է Սթենֆորդի համալսարանում անցկացված փորձերի մասնկիցներից մեկը՝ Դեյվ Էշլեմանը։

1971 թվականին հոգեբան Ֆիլիպ Զիմբարդոն ուսանողների մի խմբի առաջարկել էր փորձի մասնակցել եւ Ստենֆորդի նկուղներից մեկում բանտարկության իմիտացիա անել։ Նրանք բաժանվել էին «բանտարկյալների» եւ «բանտապահների»։ Երկրորդ օրն իսկ նրանց պահվածքն իրական բանտապահների վարքից քիչ էր տարբերվում։ Փորձը դադարեցվել էր «բանտարկվածներից» ոմանց մոտ սկսված նյարդային վիճակից հետո։