Պարզվել է, որ չորս սահմանապահներ թմրանյութերի վաճառքով են զբաղվում: Այս մասին հաղորդվում է Պետական ​​սահմանային ծառայության՝ հուլիսի 22-ի հայտարարության մեջ, փոխանցում է Turan-ը։

Գերատեսչության  հաղորդագրության համաձայն՝ «հուլիսի 21-ին Ջաբրայիլի շրջանի Մեհդիլի գյուղի մոտ սահմանային գոտու մոտ սահմանապահները ն թաքցված չորս փաթեթ են հայտնաբերել»։

Ժամը 20:00-ին չորս մարդ է նկատվել, ովքեր վերցրել են փաթեթները եւ փորձել են փախնել վայրից։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նրանց կալանավորման ընթացքում պարզվել է, որ նրանք սահմանապահ զորքերի ընդլայնված ծառայության զինծառայողներ են, որոնք ականազերծման գործառույթներ են կատարել Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում:

«Հաստատվել է, որ հանցագործության կազմակերպիչը Բարդա շրջանի բնակիչ, 1998 թվականին ծնված Հիքմեթ Խալիլին է։

Հայտնաբերված թմրամիջոցների ընդհանուր քաշը 95 կգ 700 գր էր։ (87.6 կգ մարիխուանա, 7.6 կգ հերոին, 400 գ մետամֆետամին, ինչպես նաեւ 1980 հաբ մեթադոն՝ 40, 150 հաբ պրեգոբալին, 12465 այլ հաբ։

Հաղորդագրությունից պարզ չէ՝ արդյոք Խալիլին կալանավորված զինվորականներից մեկն է, թե ոչ։ Չորս սահմանապահների անունները չեն հաղորդվում։ Չի հաղորդվում նաեւ, թե որ հոդվածով է հարուցվել քրեական գործը»,- ասվում է հաղորդագրության մեջ։