Ուկրաինայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին եւ Թուրքիային կոչ է արել վերահսկել Ռուսաստանի կողմից հացահատիկի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը:
Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է անում ՄԱԿ-ին եւ Թուրքիային ապահովել Ռուսաստանի կողմից պարտավորությունների կատարումը հացահատիկային միջանցքի անվտանգ շահագործման շրջանակներում, փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը: Այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն։
«Կոչ ենք անում ՄԱԿ-ին եւ Թուրքիային ապահովել, որպեսզի Ռուսաստանը կատարի իր պարտավորությունները հացահատիկային միջանցքի անվտանգ գործունեության շրջանակներում։ Ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու դեպքում համաշխարհային պարենային ճգնաժամի խորացման համար ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ռուսաստանը»,- ասել է Նիկոլենկոն։
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները Ռուսաստանին մեղադրել էին Օդեսայի ուղղությամբ չորս հրթիռ արձակելու մեջ։





























