Օգոստոսի 17-ին, ժամը 00.50-ին, Երեւան քաղաքի թիվ 3 կլինիկական հիվանդանոցից Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 42-ամյա Գարիկ Կ.-ն, որը հայտնել է, որ իրենց տանը դանակը սրելիս հարվածել է որովայնին:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 17-ին, ժամը 13-ին, ոստիկանության  Վաղարշապատի բաժնի ծառայողների   ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 16-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Մերձավան գյուղում, վիճաբանության ժամանակ, Գարիկ Կ.-ին դանակով հարվածել եւ վնասվածքը պատճառել է համագյուղացի, 50-ամյա Արամ Ա.-ն:

Արամ Ա.-ն  բերման է ենթարկվել բաժին: