«Թալիբան»-ի գլխավորած Աֆղանստանի ֆինանսների նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ պայմանագիր է ստորագրել Իրանից 350 000 տոննա նավթ գնելու վերաբերյալ, հաղորդում է Mehr-ը։

Աֆղանստանի ֆինանսների նախարարի խոսքով՝ պայմանագիրը կնքվել է Աֆղանստանում վառելիքի գների իջեցման նպատակով։

Գերատեսչությունից հայտնել են, որ ավելի վաղ Աֆղանստանի բարձրաստիճան պատվիրակությունը մեկնել էր Իրան՝ քննարկելու նավթի գնումները, նավթամթերքի գինը եւ տարանցումը Աֆղանստան։