Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Շվեդիայի գործերի հավատարմատարը՝ Ստոկհոլմում քրդերի բողոքի ակցիաների պատճառով, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։

 Ֆինլանդիան եւ Շվեդիան դիմել են ՆԱՏՕ-ին միանալու համար, սակայն բախվել են Թուրքիայի հակազդեցությանը, որը նրանց մեղադրել է «ահաբեկչական կազմակերպություններին» աջակցելու մեջ։

Հունիսին երեք երկրները համաձայնագիր են ստորագրել՝ հանելու Անկարայի վետոն՝ ահաբեկչության դեմ պայքարելու եւ զենքի արտահանման խոստումների դիմաց։