Երբ ուրբաթ օրը Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության եկան ուկրաինական հացահատիկի արտահանման ապաշրջափակման հարցում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես եկավ որպես բարյացկամ պետական ​​գործիչ: Ստամբուլի Օսմանյան պալատում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողքին նստած՝ Էրդողանն ասել է, որ համաձայնագիրը, օգուտ կբերի «ամբողջ մարդկությանը», գրում է New York Times-ը:

«Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ողջունել է համաձայնագիրը, որը կարող է մեղմել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման եւ նրա նավահանգիստների շրջափակման հետեւանքով առաջացած համաշխարհային պարենային աղետը, սակայն Էրդողանը նախկինի պես շարունակում է նյարդայնացնել Բայդենի վարչակազմին»,-գրում է լրատվամիջոցը:

Հացահատիկի հարցի շուրջ համաձայնագրի ստորագրումից օրեր առաջ Թուրքիայի ավտորիտար առաջնորդը կրկնել է նախազգուշացումը, որ կարող է վետո դնել մոտակա ամիսներին Շվեդիայի եւ Ֆինլանիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության պլանների վրա, ինչն իր հերթին կարող է անհարմար դրության մեջ դնել դաշինքին եւ Բաայդենի վարչակազմին, քանի որ նրանք աշխատում են Ռուսաստանին հակազդելու ուղղությամբ:

Իսկ Կոնգրեսն անվստահություն է հայտնել անցյալ ամիս Իսպանիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում տասնյակ F-16 կործանիչներ Թուրքիա տեղափոխելու վերաբերյալ Բայդենի հնչեցրած խոստման առնչությամբ, հիշեցնում է պարբերականը:

«Էրդողանը երեքշաբթի մեկնել է Թեհրան՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համաժողովին մասնակցելու նպատակով: Վերլուծաբանների հայտարարել են, որ Ամերիկայի երկու գլխավոր ախոյանների հետ Էրդողանի լուսանկարները հակասում են Իրանի եւ ՌԴ-ի վերաբերյալ արեւմտյան պատկերացումներին:

Այնուհետեւ ուրբաթ օրը Սպիտակ տան ներկայացուցիչը վերահաստատել է ԱՄՆ նկատառումները՝ հյուսիսային Սիրիա նոր ներխուժում սկսելու Էրդողանի սպառնալիքների վերաբերյալ՝ կենտրոնանալով ԱՄՆ-ի կողմից աջակցվող քուրդ զինյալների վրա, որոնց նա համարում է ահաբեկիչներ: Ընդհանուր առմամբ, Էրդողանի գործողությունները եւ դրանք զսպելու Բայդենի սահմանափակ հնարավորություններն ընդգծում են Թուրքիայի ղեկավարի հատուկ տեղը՝ որպես ծովային դաշնակցի, որը պարբերաբար հակասության մեջ է մտնում իր արեւմտյան դաշնակիցների օրակարգին: Ամերիկացի սպաների համար սա տիպիկ անխոհեմ իրավիճակ է»,-նշված է հոդվածում:

Այնուամենայնիվ, Բայդենի վարչակազմի պաշտոնյաներն ասել են, որ Էրդողանին ամբողջությամբ հաշվարկներից դուրս հանելը կարող է հանգեցնել պաշտպանվելու անհրաժեշտության: Արևեւլքի եւ Արեւմուտքի խաչմերուկում Թուրքիայի տեղը ռազմավարական նշանակություն ունի եւ թույլ է տալիս նրան զրուցակից լինել առավել խնդրահարույց հարեւանների հետ, ինչպես ցույց տվեց հացահատիկի շուրջ համաձայնագիրը, որի շնորհիվ Սեւ ծովով Ուկրաինայի գյուղատնտեսական ապրանքների արտահանման համար ապառազմականացված միջանցք է ստեղծվել, նշել է New York Times-ը:

«Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Էրդողանի խնդրահարույց պահվածքը շատ դեպքերում Թուրքիայում նրա քաղաքական թուլության հետեւանքն է, որտեղ գնաճն անցյալ ամիս հասել է գրեթե 80 տոկոսի: Հույս ունենալով շեղել ուշադրությունն անկառավարելի տնտեսական համակարգից, Էրդողանը դիմում է ազգայնական եւ դեմագոգիկ հայտարարությունների՝ կապված «Քրդստանի բանվորական կուսակցությունից» եւ Սիրայում քրդական ջոկատներից եկող սպառնալիքի հետ»,- գրում է New York Times-ը: