Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ուկրաինական հացահատիկով նավերի անցումը Սեւ Ծովում ՌԴ-ից եւ Թուրքիայից բացի կապահովի երրորդ կողմը, որը կորոշվի ավելի ուշ, հայտում է Interfax-ը։

«Ստամբուլում մեզ հաջողվել է համաձայնության գալ: Ուկրաինան զբաղվում է ականազերծմամբ, Ռուսաստանը, Թուրքիան եւ մեկ այլ կողմ, որի իսկությունը դեռեւս պետք է հստակեցի, կուղեկցեն նավը դեպի Բոսֆոր», - ասել է Լավրովը:

Նա նշել է, որ Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրը, որը ստորագրվել է Ստամբուլում`համաձայնագրի հետ միաժամանակ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին պարտավորեցրել է սկսել գործընթացը, համոզել արեւմտյան երկրներին եւ ստիպել նրանց որոշում կայացնել ռուսական հացահատիկի արտահանման վրա դրված բոլոր սահմանափակումների վերացման մասին»։

Լավրովն անդրադարձել է նաեւ սննդամթերքի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու մասին որոշմանը, որն իրականությանը չի համապատասխանում, քանի որ սահմանափակումներ են մտցվել արտասահմանյան նավահանգիստներում սննդամթերքով լի ռուսական նավերի, հացահատիկի համար ռուսական նավահանգիստներ մուտք գործելու հնարավորության վրա. ինչպես նաեւ վճարումների եւ ապահովագրության մեխանիզմների, ինչը սրել է պարենային համաշխարհային ճգնաժամը:

Լավրովը հավելել է, որ ճգնաժամը Ռուսաստանի մեղքով չէ, այլ կապված է կորոնավիրուսային համաճարակի հետեւանքով առաջացած մատակարարման շղթաների խաթարմամբ: