Իրանը հաստատակամ է բոլոր ոլորտներում Ադրբեջանի հետ հարաբերություններն ընդլայնելու հարցում։Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավիի հետ հանդիպմանը, հաղորդում է Mehr-ը։ 

Խոսելով հարեւան երկրների, հատկապես մահմեդական ժողովուրդների հետ հարաբերությունների կարեւորության մասին՝ նա ընդգծել է, որ Իրանը հանդես է գալիս Ադրբեջանի հետ համապարփակ համագործակցության օգտին։ 

Մուսավին, իր հերթին,  ներկայացրել է Թեհրանի եւ Բաքվի հարաբերությունների վերջին զարգացումները։