Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը նոր ղեկավար ունի, այդ պաշտոնում նշանակվել է Արտակ Հովակիմյանը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին , Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Հիշեցնենք՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Կարեն Հակոբյանը հուլիսի 19-ին 4 տարի պաշտոնավարելուց հետո դադարեցրել է գործունեությունը։

Դադարեցնում եմ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի իմ աշխատանքային գործունեությունը. Կարեն Հակոբյան