Հարավչինական ծովը «սաֆարիի պարկ» չէ Հարավչինական ծովից դուրս գտնվող երկրների համար, հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ 

Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրները պետք է աջակցեն բոլոր ջանքերին, որոնք նպաստում են վեճերի խաղաղ կարգավորմանը։  

Վան Ին նաեւ կոչ է արել խորացնել ծովային համագործակցությունը, քանի որ Հարավչինական ծովը տարածաշրջանի երկրների ընդհանուր սեփականությունն է։ 

Նա նշել է, որ շահագրգիռ կողմերը պետք է ակտիվորեն խթանեն գործնական համագործակցությունը գիտական ​​հետազոտությունների, շրջակա միջավայրի պաշտպանության, որոնողափրկարարական եւ այլ ոլորտներում, ինչպես նաեւ ուսումնասիրեն ռեսուրսների համատեղ զարգացումը՝ ի շահ տարածաշրջանի երկրների եւ ժողովուրդների: