Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեեդ բին Սալմանը պատրաստակամություն է հայտնել պաշտոնական բանակցություններ վարել Իրանի հետ, գրում է Tasnim-ը։
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը կապ է հաստատել իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հուլիսի կեսերին արաբ առաջնորդների եւ ԱՄՆ նախագահի կողմից Ջիդդայում կայացած վերջին գագաթաժողովից հտո:
Մատնանշելով Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ Իրաքի կողմից կազմակերպված բանակցությունների հինգ փուլերի «լավ եւ խոստումնալից արդյունքները»՝ Քանանին ասել է, որ իրաքցի բարձրաստիճան դիվանագետն իր իրանցի գործընկերոջն ասել է, որ Մուհամմեդ բին Սալմանը Ջիդդայի գագաթաժողովի շրջանակում հայտարարել է, որ Էր Ռիադը պատրաստ է. Իրանի հետ պաշտոնական քաղաքական բանակցություններ Իրաքում։





























