Անհայտ անձինք Իսրայելի հարավում միանգամից երեք հարձակում են գործել, հայտնում է Euronews-ը։ Գրոհներից մեկը կատարվել է ուղեւորատար ավտոբուսի վրա, որը մեկնում էր Կարմիր ծովի Էյլաթ հանգստավայր։ Վիրավորվել է շուրջ 10 հոգի։
Իսրայելի պետական անվտանգության ծառայությունն սկսել է կրակողների հետապնդումը՝ կրակելով նրանց ուղղությամբ։ Գրոհի են ենթարկվել նաեւ մասնավոր մի ավտոմեքենա եւ մի խումբ զինվորներ։ Ենթադրվում է, որ բոլոր երեք գրոհները կատարվել են միեւնույն մարդկանց կողմից։




























