LEG Immobilien-ը՝ Գերմանիայում խոշորագույն վարձատուներից մեկը ցանկանում է այս ձմռանը սահմանափակել ջեռուցումը իր վարձակալների համար, Handelsblatt թերթին ասել է ընկերության գործադիր տնօրենը՝ կոչ անելով քաղաքական գործիչներին օրինականացնել այդ քայլը:

Ընկերության ղեկավար Լարս ֆոն Լակումը հայտնել է, որ զոհաբերությունն անհրաժեշտ է դարձել ուկրաինական պատերազմի լույսի ներքո։

«Այս ձմռանը մեզ անհրաժեշտ է օրինական տարբերակ, որը թույլ է տալիս ջերմաստիճանն ավելի շատ նվազեցնել, քան նախկինում»,- ասել է ֆոն Լակումը՝ նախազգուշացնելով, որ Գերմանիան լուրջ խնդիրների կբախվի, եթե «կոշտ որոշումներ» չընդունի, հաղորդում է Reuters-ը:

Հարցազրույցում Ֆոն Լակումը նախազգուշացրել է, որ անշարժ գույքի վարձակալությամբ զբաղվող շատ փոքր ընկերություններ ստիպված կլինեն պայքարել գոյատեւելու համար, քանի որ նրանք պետք է կանխավճարներ կատարեն վարձակալների անունից, որոնց մինչեւ 20 տոսկոսը չի կարող վճարել էլեկտրաէներգիայի հաշիվները:

Կանցլեր Օլաֆ Շոլցն անցյալ շաբաթ խոստացել է քայլեր ձեռնարկել՝ օգնելու ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին հաղթահարել ավելի բարձր էլեկտրաէներգիայի ծախսերը, ներառյալ սոցիալական ապահովման բարեփոխումը եւ բնակարանային նպաստները: