Հոկտեմբերին Երեւանում առաջին խանութը կբացի անգլիական հայտնի ոսկերչական «Tateossian» ընկերությունը:  Այս մասին տեղեկացնում է «Retail Jeweller»-ը:

Մոտ 65 քմ տարածքով խանութը կտեղակայվի Երեւանի Փոքր կենտրոնում եւ կնախագծվի   «Pls Design»-ի իտալացի ճարտարապետներ Լինո Լազանոյի եւ Լորենցո Պերինիի կողմից, որոնք նախագծել  են «Dolce & Gabbana»-ի եւ «Valentino»-ի խանութները:

«Ուրախալի է արմատներինն վերադառնալ կարողանալը եւ լոնդոնյան արտադրանքը Երեւանին առաջարկելը: Խանութի բացումը վկայում է ԱՊՀ-ի աճող շուկայի մասին, իսկ Հայաստանն իդեալական վայր է աշխարհի այդ մասում առաջին խանութը բացելու համար»,- այդ կապակցությամբ ասել է գլխավոր գործադիր տնօրեն Ռոբերտ Թադեւոսյանը:

Նշենք, որ «Tateossian»-ի արտադրանքը կրում են այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք են Դեյվիդ Ֆերնիշը, Եվա Հերցիգովան, Նաոմի Քեմփբելը, Թրեյսի Էմին, Դեյվիդ Գանդին  եւ այլք: