ԱՄՆ-ը Ուկրաինայի հետ աշխատում է երկրից հացահատիկ արտահանելու «Բ պլանի» վրա՝ Օդեսայի նավահանգստի հրթիռակոծությունից հետո, երկուշաբթի ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը, հայտնում է CNN-ը։

««Բ Պլանը» ներառում է ճանապարհներ, երկաթուղիներ, գետեր եւ տրանսպորտային բեռնատարներ, ինչպես նաեւ երկաթուղային համակարգերի համապատասխանեցում եվրոպականներին, որպեսզի արտահանումն ավելի արագ կարողանա դուրս գալ»,- ասել է Փաուերը:

Փաուերն ընդգծել է, որ, չնայած արտակարգ իրավիճակների դեպքում նախատեսված անվտանգության ապահովմանը, «այլընտրանք չկա Պուտինին, որը թույլ է տվել վերացնել շրջափակումը եւ ապահովել հացահատիկի ամենաարդյունավետ բեռնաթափումը»:

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրվել է փաստաթղթերի փաթեթ, որը կոչված է լուծել համաշխարհային շուկաներ պարենի եւ պարարտանյութերի մատակարարումների խնդիրը։ Ռուսաստանի եւ ՄԱԿ-ի միջեւ հուշագրում ամրագրված է, որ համաշխարհային կազմակերպությունը միանում է գյուղատնտեսական ապրանքների եւ պարարտանյութերի արտահանմանը խոչընդոտող հակառուսական սահմանափակումների վերացման աշխատանքներին։ Մեկ այլ փաստաթուղթ սահմանում է Ուկրաինայի կողմից վերահսկվող սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման մեխանիզմը։ Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի միջեւ պայմանավորվածությունները ենթադրում են համակարգման քառակողմ կենտրոնի ստեղծում, որի ներկայացուցիչները կստուգեն հացահատիկի նավերը՝ զենքի մաքսանենգությունը եւ սադրանքները կանխելու համար։