Եվրոպական ներդրումային բանկը՝ ԵՄ բանկը, ԵՄ բյուջեի երաշխիքներով 1,59 միլիարդ եվրո է տրամադրում Ուկրաինային՝ որպես օգնություն։ 1,05 մլրդ եվրոն անմիջապես կտրամադրվի։ Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի կայքը։

Սա Ուկրաինային օգնության երկրորդ փաթեթն է՝ ԵՆԲ-ի «Ուկրաինական համերաշխություն» շտապ արձագանքման ծրագրի շրջանակներում, որը մշակվել է Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությամբ:

Այն հետեւում է 668 միլիոն եվրո շտապ օգնության փաթեթին: Ինչպես առաջին փաթեթը, այնպես էլ նոր ֆինանսավորումն առաջարկվում է շահավետ պայմաններով, այդ թվում՝ երկար ժամկետով։

«Ուկրաինայում ԵՆԲ-ի համերաշխ գործողությունների շրջանակներում աջակցության միջոցառումների երկրորդ փաթեթը կօգնի վերսկսել հիմնական ծառայությունների ախատանքը, վերականգնել ենթակառուցվածքի առավել կարեւոր օբյեկտների աշխատունակությունը, ամրապնդել երկրի դիմացկունությունը եւ պահպանել տնտեսական կայունությունը»,- ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ: