Ղազախստանի արտգործնախարար Երժան Կազիխանովը քննարկել է սեպտեմբերի 2-ին կայանալիք ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի նախապատրաստման աշխատանքները Համագործակցության գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւի հետ Աստանայում կայացած հանդիպմանը:

«Մենք անցել ենք ԱՊՀ ԱԳՆ առաջիկ խորհրդի օրակարգի վրայով: Ես տեղեկացրել եմ նախարարին, որ բոլոր հարցերը, իսկ դրանք 20-ն են, արդեն մշակվել, պատրաստվել են»,- ասել է Լեբեդեւը` օգոստոսի 18-ին կայացած հանդիպումից հետո:

Նա շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին կառուցողական աշխատանքի համար:

ԱՊՀ ԱԳՆԽ նիստը կայանալու է Դուշանբեում: