Ռուսաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունները բանակցում են ազգային արժույթներով առեւտրի ավելացման շուրջ, երեքշաբթի գրում է Aydınlık թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«Այլընտրանքային աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ տեխնիկական պատվիրակությունները բանակցություններ են վարում երկու երկրների միջեւ SWAP-ի եւ ֆինանսական համակարգի ներդաշնակեցման, ինչպես նաեւ ազգային արժույթներով առեւտրի ավելացման համար… Այս պահին Ռուսաստանի հետ արտահանման աճ է գրանցվել: Առաջին կիսամյակում դեպի Ռուսաստան արտահանման աճ է նկատվել»,- թերթը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։