Իսպանիան ակնկալում է, որ ԵՄ-ն կհամաձայնի նվազեցնել գազի օգտագործումը 15 տոկոսից պակաս։ Այս մասին Բրյուսելում հայտարարել է Իսպանիայի էներգետիկայի նախարար Թերեզա Ռիբերան, հաղորդում է Reuters-ը։

Եվրամիության երկրները պետք է հաստատեն գազի պահանջարկը սահմանափակելու ԵՄ-ի արտակարգ առաջարկը։ Անցյալ շաբաթ Եվրահանձնաժողովն առաջարկել է արտակարգ դրության կանոններ, որոնք պահանջում են յուրաքանչյուր երկրի 15 տոկոսով կրճատել գազի սպառումը օգոստոսից մարտ ընկած ժամանակահատվածում:

Նպատակը կամավոր է լինելու, սակայն Եվրահանձնաժողովը կարող է այն պարտադիր դարձնել մատակարարման արտակարգ իրավիճակի դեպքում: