Վրացական բանտերում դատապարտյալները ենթարկվում են պարբերական ծեծի, կտտանքների եւ նվաստացումների: Այդ մասին, ըստ Medianews գործակալության, հայտնել է ընդդիմադիր «Ազատ Վրաստան» կուսակցության առաջնորդ Կախա Կուկավան:
Որպես օրինակ վրացի ընդդիմադիր գործիչը պատմել է, թե ինչ մթնոլորտ է տիրում Գլդանի թիվ 8 ՔԿՀ-ում: «Դատապարտյալներին ստիպում են երգել «Ուժեղ Միշան» երգը: Ով չի ենթարկվում, օրվա վերջում ծեծում են»,- ասել է նա` հավելելով, որ շատ բանտարկյալներ ենթարկվում են հոգեբանական ճնշման: Դա, ըստ Կուկավայի, վերաբերում է մասնավորապես նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդուն` Ցոտնեին:




























