Թուրքիան կավելացնի նավթի եւ գազի ներկրումն Իրանից, TRT-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նա հիշեցրել է, որ Թեհրան կատարած իր վերջին այցի ընթացքում փոխըմբռնման ութ հուշագիր է ստորագրվել՝ հավելելով, որ Անկարան վճռական է Թեհրանից էներգիայի ներկրման հարցում։

Նրա խոսքով՝ Թեհրանն ու Անկարան պայմանավորվել են երկկողմ առեւտրային փոխանակումը 30 միլիարդ դոլարի հասցնել:

Թուրքիան որոշել է մեծացնել երկու երկրների միջեւ առևտրային փոխանակումները, ասել է նա՝ հավելելով, որ էներգետիկայի ոլորտում հսկայական քայլը կարող է արագացնել այդ միտումը։