ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հրաժարական տալ: Իր հայտարարության մեջ Օբաման վճռականորեն դատապարտել է քաղաքացիական անձանց վրա կատարված հարձակումներն ու ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները, ռեժիմի կողմից իրականացվող բռնաճնշումները:

«Սիրիայի ապագան պետք է որոշվի իր ժողովրդի կողմից, բայց նախագահ Բաշար ալ-Ասադը կանգնած է նրա ճանապարհին: Երկխոսության ու բարեփոխումների նրա կոչերն անկեղծ չեն հնչում, քանի դեռ նա բանտերն է նետում, կտտանքների ենթարկում եւ սպանում սեփական ժողովրդին: Հանուն սեփական ժողովրդի ժամանակն է, որ նախագահ Ասադը մի կողմ քաշվի»,- ասված է Օբամայի հայտարարության մեջ, որը զետեղված է Սպիտակ տան կայքում:

Օբաման նաեւ հայտարարել է աննախադեպ պատժամիջոցների մասին, որոնք հանգեցնելու են Ասադի վարչախմբի ֆինանսական մեկուսացման մասին: