Ակնկալվում է, որ տարեվերջին 12-ամսյա գնաճը կձեւավորվի 4տոկոս±1,5 միջակայքում` կայունանալով միջակայքի ստորին հատվածում: Այս մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի այսօր` օգոստոսի 18-ին հրապարակած օգոստոս ամսվա վերաֆինանսավորման արձանագրությունում:

«Միջակայքի ստորին հատված» արտահայտությունը, ամենայն հավանականույթամբ, պետք է հասկանալ գնաճի 2,5-3 տոկոս մակարդակը: 

Հիշեցնենք, որ 2011 թ. օգոստոսի 9-ի նիստում ԿԲ խորհուրդը անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.5 տոկոս:
Չնայած լավատեսական կանխատեսումներին` ԿԲ խորհուրդը չի թուլացրել դրամավարկային պայմանները` համաշխարհային տնտեսության ռիսկերով ու անորոշություններով պայմանավորված:

Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 12-ամսյա գնաճը հուլիսի դրությամբ 6.3 տոկոս է: Մասնագետների մի զգալի մասը գնաճի տեմպերի թուլացումը բացատրում է սեզոնային գործոնով: