Ուկրաինան լրացուցիչ ծանր սպառազինություն է ստացել Գերմանիայից, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը, գրում է Nau.ch-ը։

«Խոստացված «Mars II» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը եւ եւս երեք «Panzerhaubitzen 2000» ինքնագնաց հաուբիցներն առաքվել են: Մենք մեր խոսքի տերն ենք»,- երեքշաբթի ասել է Լամբրեխտը:

Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել էր, որ առաջին երեք «Գեպարդ» զենիթային տանկերը Գերմանիայից ժամանել են։