Այս ուրբաթ՝ հուլիսի 29-ին, ժամը 19:30 Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա «Դիմադրություն» շարժման հերթական հանրահավաքը, այս մասին տեղեկացնում են «Հայաստան» դաշինքից։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հանրահավաքը չէր կայացել շոգ եղանակի պատճառով։

Նշենք, որ Իշխան Սաղաթելյանն այսօր պարզաբանել է իր ավելի վաղ արած հայտարարությունն այն մասին, թե ընդդիմությունը սեպտեմբերին իր օրակարգով կվերադառնա Ազգային ժողով։ Սաղաթելյանի խոսքով՝ ինքն ասել է, որ եթե ընդդիմությունը գնա խորհրդարան, ապա գնալու է բացառապես իր օրակարգով։ Պատգամավորը նաև նշել է, որ իրենց մոտեցումներում ոչինչ չի փոխվել: