Ադրբեջանում հանցագործության զոհ է դարձել երկու կին։ Երկու օր առաջ Թովուզում տուն է այրվել, հրշեջները հայտնաբերել են երկու կնոջ մարմին։ Պարզվել է, որ հրդեհը պատահականություն չի եղել։

Իրավապահների տվյալներով՝ 19-ամյա Է․ Բագիրովը եւ  17-ամյա Գուլիեւը ներխուժել են տուն, կողոպտել կանանց եւ դանակահարել նրանց։ Նրանք գողացել են 65 մանաթ (38 դոլար), ոսկյա ականջօղեր, ինչպես նաեւ բջջային հեռախոս։ Դրանից հետո այրել են տունը։