Թուրքիան մտադիր է երկարաձգել գազային պայմանագրերը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի հետ, հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեր հիմնական մատակարարներն են Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը։ Մենք մտադիր ենք նոր ժամկետով երկարաձգել նրանց հետ պայմանագրերը։ Մենք ձգտում ենք բավարարել մեր էներգետիկ կարիքները»,-ասել է նա Haber Global հեռուստաալիքի եթերում։
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը հուլիսի 19-ին Թեհրանում կայացած բանակցություններում քննարկել են գազի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Այս ոլորտում փոխգործակցությունը երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության հիմնական ուղղություններից է։




























