Չեխիայի կառավարությունն աջակցել է Սլովակիայի օդային տարածքի պաշտպանության հարցով ծրագրին, հաղորդում է Reuters-ը։

Սլովակիան դիմել է ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակիցներին, քանի որ օգոստոսին որոշում է կայացրել շահագործումից հանել ռուսական արտադրության ՄիԳ-29 կործանիչները՝ զինված ուժերի արդիականացման վաղեմի ծրագրի շրջանակում։

Պաշտոնյաների խոսքով՝ հին ինքնաթիռները կարող են ուղարկվել Ուկրաինա։

Սլովակիայի կառավաարությունը 2018 թվականին ԱՄՆ-ից F-16 կործանիչներ էր պատվիրել՝ հնացած ՄիԳ-29-ը փոխարինելու համար։ Ակնկալվում է, որ առաջին խմբաքանակը կժամանի Սլովակիա այս տարի։