«Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձին Իվանիշվիլին շվեյցարական Credit Suisse բանկի հետ ունեցած իր խնդիրները կապել է Վրաստանի քաղաքական գործընթացների հետ։

Իվանիշվիլին, որը մեկուկես տարի առաջ հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին, երկար ժամանակ անց առաջին անգամ հանդես եկավ հայտարարությամբ։ Այսօր նա նամակ է տարածել, որում ասվում է, որ «որոշ ուժեր ակտիվորեն փորձել են Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ», եւ Credit Suisse-ի կողմից նրա ակտիվների սառեցումը դրա ուղղակի հետեւանքն է, գրում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

«Վրաստանը, վերջապես, կարողացավ ճիշտ դուրս գալ ամենադժվար իրավիճակից եւ պահպանել խաղաղությունը»,-նշել է նա։

Նա հավելել է,, որ  կզբաղվի իր անձնական հարցերով եւ չի փորձի ծանրաբեռնել հասարակությանն այդ խնդրով։