Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում «ադրբեջանական բանակին վարկաբեկող» հրապարակումներով է զբաղվում

Ինչպես տեղեկացնում է, haqqin.az-ը, այս կապակցությամբ նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ «վերջին օրերին սոցցանցերի որոշ օգտատերեր կեղծ տեղեկություններ են տարածում՝ ադրբեջանական բանակի հեղինակությունը խաթարելու, քաղաքացիների շրջանում արհեստական խառնաշփոթ ստեղծելու, ինչպես նաեւ պետության պաշտպանունակության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները խափանելու նպատակով»։

«Հասարակական-քաղաքական կայունությունը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները խախտելու դեպքերը կանխելու նպատակով նման գործողություններ կատարած անձինք հրավիրվել են գլխավոր դատախազություն, նրանց նկատմամբ միջոցներ են ձեռնարկվել։ Բացի այդ, Facebook սոցիալական ցանցի իր էջում օրենքով արգելված տեղեկատվության տեղադրման կապակցությամբ քրեական գործ է հարուցվել քաղաքացի Թոֆիկ Շահմուրադովի նկատմամբ։ Դատարանի որոշմամբ Թոֆիկ Շահմուրադովը դատապարտվել է վարչական կալանքի՝ 1 ամիս ժամկետով»,- գրում է լրատվամիջոցը։