ԱՄՆ ռազմաօդային ուժերը F-22 Raptor կործանիչներ են ուղարկում Լեհաստան՝ ՆԱՏՕ-ի «օդային պաշտպանության» առաքելությանն աջակցելու եւ ո«ռուսական պոտենցիալ սպառնալիքների զսպումն» ուժեղացնելու համար, գրում է BI-ն։
90-րդ կործանիչ ջոկատի հինգերորդ սերնդի գաղտագողի կործանիչները շուտով կմեկնեն Լեհաստանի Լասկայի 32-րդ մարտավարական ավիաբազա:
ՆԱՏՕ-ի շտաբի օպերացիաների ղեկավարի տեղակալ, գերմանացի բրիգադային գեներալ Քրիստոֆ Պլիետն ասել է, որ առաքելության նպատակը «Ռուսաստանի ցանկացած հնարավոր ագրեսիայի զսպումը եւ պաշտպանությունն է»:
F-22 Raptor-ը համարվում է հինգերորդ սերնդի առաջին կործանիչը։ Ինքնաթիռը կարող է ինչպես օդ-օդ, այնպես էլ օդ-ցամաք առաքելություններ կատարել, եւ, ԱՄՆ ռազմաօդային ուժերի տվյալներով, «չի կարող համեմատվել որեւէ կամ նախագծվող որեւէ կործանիչի հետ»:





























