Անցած գիշեր Թեհրանի հյուսիս-արեւմուտքում տեղատարափ անձրեւների եւ դրան հաջորդած ջրհեղեղների ու սողանքների հետեւանքով առնվազն վեց մարդ է մահացել: Ինը մարդ վիրավորվել է, մի քանիսն անհետ կորել են։
Ինչպես հայտնում է Mehr-ը, հեղեղներն ու սողանքները քշել են Իրանի մայրաքաղաք Թեհրանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Իմամզադե Դաուդա գյուղը։
Վերջին տվյալներով՝ սողանքի հետեւանքով մահացել է առնվազն 6 մարդ, եւս 9 մարդ վիրավորվել է։ 14 մարդ համարվում է անհետ կորած։





























