Հայ ազգային կոնգրեսն ու իշխանությունները պայմանավորվել են հետաձգել այսօր` օգոստոսի 19-ին կայանալիք հանդիպումը:
ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է.«Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության պատվիրակությունների միջեւ օգոստոսի 16-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք էր բերվել նախնական պայմանավորվածություն` հաջորդ հանդիպումը ուրբաթ` օգոստոսի 19-ին անցկացնելու վերաբերյալ:
Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաեւ, որ վերջնական պայմանավորվածություն հանդիպման օրվա մասին ձեռք կբերվի պատվիրակությունների ղեկավարների միջեւ:
Այսօր պատվիրակությունների ղեկավարներ Լեւոն Զուրաբյանի եւ Դավիթ Հարությունյանի միջեւ կայացած հեռախոսազրույցի ժամանակ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումը օգոստոսի 23-ին, ժամը 12-ին անցկացնելու մասին»:




























