Վրաստանի լեռնային շրջանում` Ռիոն գետի վերին հոսանքում գտնվող Ռաչայի շրջանում, շարունակվում են «աֆթերշոկի» ստորգետնյա ցնցումները:
Սեյսմիկ անվտանգության կենտրոնի սեյսմոլոգ Թեա Գոդոլաձեն «Կովկաս-Պրեսս»-ին հայտնել է, որ Ռաչայում երեկ` օգոստոսի 18-ին, գրանցվել է 3 հզոր երկրաշարժ: Առաջին ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել 15:57-ին` Ամբրոլաուրի քաղաքից 13 կմ արեւմուտք, ոչ խիտ բնակեցված տարածքում, որը գտնվում է Ցագեր եւ Ամբրոլաուր քաղաքների միջեւ: Երկրաշարժի հզորությունը կազմել է 5,5 բալ:
Երկրորդ ստորգետնյա երկրորդ ցնցումը կրկնվել է առաջինից 10 րոպե անց` 16:08-ին, իսկ դրա էպիկենտրոնը գտնվել է Ցագեր քաղաքից 16 կմ արեւելք: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.6 բալ:
Ցագեր քաղաքից 16 կմ արեւելք` Գունդուշ գյուղից ոչ հեռու, 17:55-ին գրանցվել է եւս մեկ երկրաշարժ` Ռիխտերի սանդղակով 4,4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժերի հետեւանքով Ամբրոլաուրսկի շրջանում տներ են վնասվել:
Տեղացիները տեղեկացվել են նաեւ ստորգետնյա ցնցումների կրկնման հավանականության մասին, հաղորդում է «Գրուզիա online»-ը:




























