Հունգարիան ակնկալում է, որ ռուսական բնական գազի մատակարարումների վերաբերյալ համաձայնագիրը կստորագրվի այս ամառ, ուրբաթ հանրային ռադիոյի եթերում ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հաղորդում է Reuters-ը։
Երկու երկրներն արդեն բանակցություններ են սկսել Հունգարիայի կողմից 700 խորանարդ մետր ռուսական գազի գնման շուրջ՝ ի հավելումն Մոսկվայի եւ Բուդապեշտի միջեւ կնքված երկարաժամկետ պայմանագրերով նախատեսված ծավալի։
«Հունգարիան բավականաչափ գազ կունենա,- ասել է Օրբանը:- Մենք ռուսների հետ բանակցում ենք եւս 700 միլիոն խորանարդ մետր գազ գնելու համար, այդ գործարքը կարող է կնքվել այս ամառ, եւ այդ ժամանակ մենք ապահով կլինենք»։
Հունգարիան 85 տոկոսով կախված է ռուսական գազից եւ կտրականապես դեմ է ռուսական գազի ներմուծման դեմ պատժամիջոցներին։
«Գազպրոմ»-ի հետ 15-ամյա պայմանագրի շրջանակներում Հունգարիան տարեկան 3.5 միլիարդ խորանարդ մետր գազ է ստանում Բուլղարիան եւ Սերբիան հատող խողովակաշարերով, եւս 1 միլիարդ խորանարդ մետր՝ Ավստրիայի գազատարով:





























