Սենատի հատկացումների օրինագծով առաջարկվում է 2 միլիոն դոլար հատկացնել Արցախին հումանիտար օգնության եւ ականազերծման համար։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը։

Մասնավորապես,  նախատեսվում է մինչեւ 2 միլիոն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից տուժած տարածքներում ականազերծման եւ չպայթած զինամթերքի ոչնչացման համար, ինչպես նաեւ մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետեւանքով  տեղահանված անձանց համար։

Անցած ամիս Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագծի իր տարբերակը, որով տրամադրվում է 60 միլիոն դոլար Հայաստանին օգնության համար եւ 2 միլիոն դոլար  Արցախում ականազերծման համար։