Իսպանիան՝ Էներգակիրների գների աճը եւ գնաճի վրա դրա ազդեցությունը զսպելու նպատակով ածխածնի գինը սահմանափակելուվերաբերյալ առաջարկ կուղարկի Եվրամիություն, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը`վկայակոչելով երկրի վարչապետ Պեդրո Սանչեսին։

«Իսպանիան կառաջարկի նոր միջամտություն էներգակիրների շուկայում՝ CO2 արտանետումների գնի սահմանափակումով», - ասել է Սանչեսը՝ հավելելով, որ իր կառավարությունը նաեւ առաջարկ կուղարկի ԵՄ՝ էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխման նպատակով։

«Սրանք միջոցներ են, որոնք կօգնեն թեքել գնաճի կորը եւ օգուտ քաղել», - նշել է Սանչեսը: